Հղիություն, ծննդաբերություն
|
Սննդակարգը հղիության ժամանակ. հարցազրույց ՄՄԱՊԳԿ մանկաբարձ-գինեկոլոգ Արմեն Բադալյանի հետ. morevmankan.am
![Սննդակարգը հղիության ժամանակ. հարցազրույց ՄՄԱՊԳԿ մանկաբարձ-գինեկոլոգ Արմեն Բադալյանի հետ. morevmankan.am Սննդակարգը հղիության ժամանակ. հարցազրույց ՄՄԱՊԳԿ մանկաբարձ-գինեկոլոգ Արմեն Բադալյանի հետ. morevmankan.am](up/article/big/file_57444_86815.jpg)
Հղիությունը բաժանվում է երեք եռամսյակի: Յուրաքանչյուր եռամսյակին բնորոշ և կարևոր են որոշակի մթերքներ, որոնք անհրաժեշտ են հղիին:
Ինչպիսի՞ սննդակարգ է նախընտրելի առաջին եռամսյակում:
Առաջին եռամսյակում հարկ է պահպանել սովորական սննդակարգը: Այն պետք է լինի հավասարակշռված և լիարժեք, բավարարի սպիտակուցների, ածխաջրատների, ճարպերի քանակը, հարուստ լինի վիտամիններով, հատկապես` ֆոլաթթվով, որի պակասը վաղ ժամկետներում ազդում է երեխայի նյարդային խողովակի զարգացման վրա:
Ինչպիսի՞ սննդակարգ է նախընտրելի երկրորդ եռամսյակում:
Երկրորդ եռամսյակում ավելի կարևոր է սպիտակուցների քանակի կարգավորումը և ավելացումը, որովհետև այս շրջանում երեխայի բուռն զարգացում է ընթանում:
Հայտնի է, որ այս շրջանում հղի կանանց մոտ կալորիաների ծախսն ավելանում է 300-500-ով, օրվա ռացիոնում մոտավորապես 96 գրամով սպիտակուցների օգտագործման պահանջն է ավելանում: Եվ, բնականաբար, հղի կինը պետք է նորմալ սնվի սպիտակուցներով հարուստ սննդամթերքով: Սպիտակուցներով հարուստ են հատկապես մսամթերքը և լոբազգիները Սակայն լոբազգիների օգտագործումն այնքան էլ ցանկալի չէ, որովհետև աղիներում կարող են գազեր առաջանալ և ճնշել արգանդը: Ուստի ցանկալի է մսամթերքի օգտագործումը, ընդ որում` ցանկացած տեսակի:
Կաթնամթերքի և ձվի ներառումը ռացիոնում նույնպես շատ կարևոր է, բայց ոչ այնքան որպես սպիտակուցի աղբյուր, որքան` կալցիումի, քանի որ երկրորդ եռամսյակում` հատկապես մինչև 20 շաբաթականն է սկսվում ոսկրացման, ոսկրերի զարգացման գործընթացը, և երեխան մորից տանում է իրեն անհրաժեշտ կալցիումը: Սննդում կալցիումի պակասի արդյունքում հղիների մոտ կարող է տուժել ոսկրային համակարգը, նկատվում է մազաթափություն, եղունգների հետ կապված խնդիրներ: Հատկապես անհրաժեշտ է սննդակրգում կաթնաշոռի ներառումը:
Ինչպիսի՞ սննդակարգ է նախընտրելի երրորդ եռամսյակում:
Երրորդ եռամսյակում առանձնակի սննդակարգ չի պահանջվում, ընդամենը նա պետք է նորմալ սնվի: Եվ, քանի որ այդ եռամսյակում հղիները հիմնականում քաշ են ավելացնում, ինչն անգամ կարող է բերել ճարպակալման, բնականաբար, հարկ է բժշկի հետ կարգավորել օրվա սննդակարգը՝ ճարպակալումը և ավելորդ քաշը կանխելու համար:
Կա՞ն սննդակարգի ընդհանուր կանոններ:
Հղին ամբողջ հղիության ժամանակ պետք է հաճախակի սնվի՝ օրը 4-5 անգամ և քիչ քանակներով` ապահովելու սննդի նորմալ յուրացումը:
Երեկոյան ժամերին հարկ է զգուշանալ շատ սնվելուց, ընթրել քնելուց 3-4 ժամ առաջ, որպեսզի մարսողական խնդիրներ չառաջանան:
Ցանկալի է սննդակարգում ներառել բանջարեղեն, մրգեր` հաշվի առնելով սեզոնային մթերքները: Ցանկալի է խուսափել ցիտրուսային մրգերից, որովհետև շատ հղիների մոտ կարող է ալերգիկ ռեակցիա առաջանալ:
Եթե հղիի մոտ առկա է արտասովոր սննդային հակումներ, ինչպե՞ս վերաբերվել:
Հղիի արտառոց հակումները՝ կավիճ, հող ուտելը, կալցիումի պակասի հետ են կապված: Բայց եթե սննդակարգը ճիշտ է կարգավորվում, օգտագործում կաթնաշոռ և կալցիում պարունակող մթերքներ, օրինակ, քունջութ, խնդիրներ չեն առաջանա: 13-20 շաբաթականում օրական 0.5-1 տուփ կաթնաշոռի օգտագործումն արդեն բավարար է, և կալցիումի դեղորայքով ընդունման կարիք չի լինի:
Ի՞նչ սննդային սահմանափակումներ կան:
Հղիության ընթացքում ցանկալի չէ ալկոհոլի օգտագործումը: Հարկ է սահմանափակել աղի, թթու, կծու սննդի օգտագործումը, որովհետև այն հեղուկը պահում է օրգանիզմում, և կարող են այտուցներ զարգանալ:
Ցանկալի չէ տապակած սննդի օգտագործումը, ավելի լավ է` խաշած: Պետք է բացառել քիմիական հավելումներով մթերքները:
Ինչպե՞ս եք վերաբերվում սուրճի, թեյի օգտագործելուն:
Սուրճ և թեյ կարելի է օգտագործել քիչ քանակությամբ, եթե հղիությունը նորմալ է ընթանում և չկա ախտաբանություն: Պրեէկլամպսիայի, զարկերակային գերճնշման առկայության դեպքերում սուրճը և թեյը պետք է սահմանափակել, քանի որ կարող են նպաստել ճնշման բարձրացմանը:
Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ սխալ սնունդը:
Ոչ ճիշտ սնունդը հղիության փոքր ժամկետներում կարող է արատների զարգացման պատճառ լինել: Շատ հայտնի բժշկական փաստ է, որ եթե կանանց մոտ ֆոլաթթվի անբավարարության դեպքում երեխաները կարող են ծնվել արատներով, նյարդային համակարգի խնդիրներով:
Հղիության ավելի մեծ ժամկետներում սխալ սնունդը խնդիրներ կարող է առաջացնել ոչ թե երեխայի, այլ հղիի մոտ՝ մազաթափություն, ոսկրերի փխրունություն, ատամների խնդիրներ և այլն:
Երեխայի փոքր քաշը, սովորաբար, հղիի սննդի հետ կապված չէ, որովհետև, այսպես թե այնպես, երեխան իրեն անհրաժեշտ վիտամինները, նյութերը վերցնում է մորից:
Ինչպե՞ս կանխարգելել:
Հղիության փաստը հաստատվելուց հետո, մինչև 13 շաբաթականը, կանանց պարտադիր նշանակվում է ֆոլաթթու, որպեսզի նյարդային խողովակի զարգացման հետ կապված լուրջ բարդություններ չառաջանան: Ֆոլաթթուն նշանակվում է անգամ մինչև հղիությունը՝ 3 ամիս առաջ: Այլ վիտամինների պակասի դեպքում հարկ է այն կարգավորել սննդի օգնությամբ կամ պատրաստուկների նշանակմամբ:
![](images/calendar.png)
|
Կարդացեք նաև
![Ինչպես՞ է ազդում էլեկտրոնային և տաքացվող ծխախոտը հղիության վրա. morevmankan.am Ինչպես՞ է ազդում էլեկտրոնային և տաքացվող ծխախոտը հղիության վրա. morevmankan.am](up/article/small/file_63803_7926575.jpg)
Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...
![](images/calendar.png)
![Հղիության վաղ ախտորոշում. ինչո՞ւ է դա կարևոր. morevmankan.am Հղիության վաղ ախտորոշում. ինչո՞ւ է դա կարևոր. morevmankan.am](up/article/small/file_63738_1939107.jpg)
Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...
![](images/calendar.png)
![Մարդկանց 30 տոկոսը տեղյակ չէ հղիության ընթացքի վրա ծխելու և երկրորդային ծխի բացասական ազդեցության մասին. morevmankan.am Մարդկանց 30 տոկոսը տեղյակ չէ հղիության ընթացքի վրա ծխելու և երկրորդային ծխի բացասական ազդեցության մասին. morevmankan.am](up/article/small/file_63728_1808306.jpg)
Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...
![](images/calendar.png)
![Որքա՞ն ավելի շատ պետք է ուտել հղիության ժամանակ. morevmankan.am Որքա՞ն ավելի շատ պետք է ուտել հղիության ժամանակ. morevmankan.am](up/article/small/file_63723_5599097.jpg)
Առաջին եռամսյակում Ձեզ հարկավոր չէ որևէ ավելորդ բաժին ուտել։ Երկրորդ եռամսյակում անհրաժեշտ կլինի օրական լրացուցիչ 340 կալորիա, իսկ երրորդ եռամսյակում՝ օրական շուրջ 450 կալորիա...
![](images/calendar.png)
![Ի՞նչ մթերքից պետք է խուսափել հղիության ժամանակ. morevmankan.am Ի՞նչ մթերքից պետք է խուսափել հղիության ժամանակ. morevmankan.am](up/article/small/file_63669_2155760.jpg)
Հղիությունը կնոջ կյանքի, թերևս, ամենասպասված և գեղեցիկ պահերից է, որի ժամանակ ցանկալի է հետևել որոշ կանոնների՝ հատկապես ճիշտ սննդակարգի պահպանմանը։ Պետք է հիշել, որ հղիներն ավելի...
![](images/calendar.png)
![Ինչպե՞ս պահպանել ճիշտ սննդակարգը հղիության ընթացքում. morevmankan.am Ինչպե՞ս պահպանել ճիշտ սննդակարգը հղիության ընթացքում. morevmankan.am](up/article/small/file_63668_5578656.jpg)
Սրտանց շնորհավորում ենք հղիության կապակցությամբ․․․
Միևնույն ժամանակ, հղիությունն առաջացնում է մի շարք բնական հարցեր՝ հղիության ընթացքում...
![](images/calendar.png)
![Ալկոհոլի օգտագործումը հղիության ընթացքում Ալկոհոլի օգտագործումը հղիության ընթացքում](up/article/small/file_63654_2958020.jpg)
Ալկոհոլի օգտագործումը շարունակում է մնալ հանրային առողջության հիմնական խնդիրներից մեկը, ինչն արդի է նաև Հայաստանում, այդ թվում նաև կանանց շրջանում: Պաշտոնական վիճակագրության համաձայն...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYo2LKmW' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384